«Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին, Մայր Աթոռում հյուրընկալեցինք «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին՝ գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի»,- այս մասին տեղեկանում ենք Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ «Հայկական բիզնես ֆորում (ՀԲՖ) 2021»-ը, որն առաջին անգամ համախմբեց հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի ու ներդրումային հնարավորությունների զարգացմանը:
ՀԲՖ 2021-ը անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և Հայ ձեռնարկատերերի ասոցիացայի նախաձեռնությամբ ու դարձավ տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը Հայաստանում:

