Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին, սեպտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` անձրև և ամպրոպ: