Հայաստանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, մեկ րոպե լռությամբ կհարգվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի:
Նույն օրը՝ ժամը 10:30-ին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։