Մետաղադրամների և թանկարժեք մետաղների գերմանական առցանց խանութները թողարկել են հուշանվեր-մետաղադրամներ կանցլեր Անգելա Մերկելի 16-ամյա կառավարման պատվին, որն ավարտում է իր պաշտոնավարումը, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին:

Մետաղադրամների վրա պատկերված է Մերկելի դիմանկարը և նշված են նրա պաշտոնավարման տարեթվերը՝ 2005-2021 թթ.:
Դրանք մաքուր ոսկուց են, կշռում են 0,3 գրամ և արժեն 49 եվրո: