Պարտադիր պատվաստումների դեմ բողոքող քաղաքացիներն Առողջապահության նախարարության շենքի մոտ են։
Նրանք հանդիպում են պահանջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Քաղաքացիների խոսքով՝ որոշումը հակասահմանադրական է և ոտնահարում է մարդկանց իրավունքները։
«Նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր են եղել»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Ոստիկանները բերման ենթարկեցին, բողոքի ակցիայի մասնակից, բժիշկ Հովհաննես Գևորգյանին։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք։
Մանրամասները՝ տեսանյութում։