Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) հոգեհանգստի արարողությունը։
Երգիչը կյանքից հեռացավ երեկ՝ սեպտեմբերի 29-ին։ Նա վարակված էր կորոնավիրուսով ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները սեպտեմբերի 21-ից պայքարում էին նրա կյանքի համար, բայց նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Երգչին վերջին հրաժեշտն են տալիս հարատազատները, ընկերներն ու երկրպագուները։