Մայրաքաղաքում այսօր և հոկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին և 5-ին սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-ին և 5-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև: