Ռուսները մեծապես հետաքրքրված են ավիատոմսերով դեպի երեք երկրներ՝ Թուրքիա, Ուզբեկստան և Հայաստան:
Այս մասին հաղորդվում է OneTwoTrip ճանապարհորդության պլանավորման ծառայության ուսումնասիրության մեջ:
Ծառայության տվյալներով՝ հոկտեմբերին զբոսաշրջիկներին ամենից շատ հետաքրքրել են դեպի Թուրքիա թռիչքները՝ որոնումների ընդհանուր թվի 22%-ը, Ուզբեկստան՝ 8,4% ը և Հայաստան՝ 6,9%-ը: Բացի այդ, ռուսները հաճախ որոնում են ավիատոմսեր դեպի Ղրղզստան`4,5%, Տաջիկստան` 4,4% և Եգիպտոս` 4,3%: Միջին հաշվով, երեք տոկոսը հավաքել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Կիպրոսը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հունաստանը:
Բացի այդ, ճանապարհորդների մեծ մասը (81 տոկոսը) հայտնել է, որ սպասում է եվրոպական երկրների հետ սահմանների բացմանը:
Հարցվածների 89 տոկոսին հետաքրքրում են օտարերկրյա այլ ուղղությունները, որոնք ռուսներին դեռ հասանելի չեն: Այնուամենայնիվ, հարցման մասնակիցների 56,4 տոկոսը խոստովանել է, որ համավարակից առաջ հաճախ չեն մեկնել արտասահման: Նրանք, ովքեր կանոնավոր կերպով արձակուրդ են մեկնել և հանգստյան օրերն անցկացրել Ռուսաստանի սահմաններից դուրս, կազմում են 43,6 տոկոս: Այսպիսով, հարցվածների 63,4 տոկոսը կատարել է տարեկան երկու նման ուղևորություն, 36,6 տոկոսը՝ տարեկան ավելի քան երեք անգամ:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ թավշյա սեզոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում են Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Թուրքիան: