Նոբելյան մրցանակի թվիթերյան էջը գրում է, որ «բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է հանձնվել ջերմության և մեխանիկական ընկալման մեխանիզմների հայտնագործությունների համար»:
Ըստ գրառման՝ 2021 թ. Նոբելյան մրցանակն այս ոլորտում հանձնվել է Դավիթ Ջուլիուսին ու Արտեմ Պատապուտյանին:
Նշենք, որ առաջին հայը, ով արժանացել է Նոբելյան մրցանակի, ամերիկացի կլիմատոլոգ Դորք Սաագյանն էր: Նա և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորը մշակել են կլիմայի հնարավոր փոփոխության վերաբերյալ գիտական զեկույցներ:
Այս զարգացումների համար Դորք Սաագյանը դարձավ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր 2007 թվականին։