Պետական համակարգից աշխատողների արտահոսքը նվազեցնելուն և պետական համակարգում աշխատելու գրավչությունը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունն այսօր քննարկվել է ԱԺ նիստում:
Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը ևս երկու ուղղությամբ:
Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելուն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:
Նախագծով չի նախատեսվում շահառուների շրջանակի ընդլայնում: Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է` փոփոխությունը վերաբերում է պետական, բայց ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց. բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիսանում սոցփաթեթի շահառուներ:
Նա նշեց, որ նախաձեռնությունը բյուջեի վրա ֆինանսական բեռի ավելացում չի նախատեսում:
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: