Հայաստանը՝ հայտնի Business Traveler Middle East ամսագրի հոկտեմբեր ամսվա համարում։ Ամսագրի յոթ էջը նվիրված է Հայաստանին՝ որպես «Եվրոպայի ամենալավ պահված գանձ»։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Business Traveler Middle East ամսագրի օնլայն հարթակն ունի 1.400.000 ամսական այցելություն, թողարկվում է տարեկան 10 անգամ: Այն կարելի է գտնել ավելի քան 20 տարածաշրջանային օդանավակայաններում, ներառյալ՝ Dubai, Jeddah, Abu Dhabi, Muscat, Kuwait city, Manama, Dammam, Sharjah և այլն:
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն դեռևս օգոստոս ամսին հյուրընկալել էր լրագրող Մելանի Սվենին, ով ճամփորդել էր Հայաստանով՝ բացահայտելու երկրի թաքնված հմայքը։