Եվրամիության անդամ երկրները, որոնք ապահովված են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երրորդ երկրների դեղամիջոց են բաժանում այն ժամանակ, երբ դրա պահպանման ժամկետն արդեն սպառվում է: Այս վարքագիծը քննադատության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի հատուկ ներկայացուցիչ Վիտյանիս Անդրյուկայտիսի կողմից։
«ԱՀԿ-ն Եվրոպայի երկրներին խնդրում է կիսվել ունեցած պատվաստանյութերով Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղրղզստանի հետ։ Մինչդեռ կիսվել չեն ուզում, պահում են պահեստներում, հետո տալիս են, երբ ժամկետի ավարտին մեկ շաբաթ է մնում»,- նրա խոսքերը մեջբերել է TACC-ը։
Անդրյուկայտիսը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատվաստանյութի 700 մլն չափաբաժին է գնել Եվրախորհրդի անդամ երկրների համար, ինչպես նաև 700 մլն չափաբաժին՝ երրորդ երկրների համար: Նա նշել է, որ դա չի նշանակում, թե այդ դեղաչափերն արդեն առկա են, այլ պատվեր է արտադրողների համար։
ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ որոշ երկրներում պատվաստանյութի պակաս կա և այդ առումով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս չշտապել կրկնապատվաստման հարցում։
Հիշեցնենք, որ Հայաստանում չինական պատվաստանյութի պակաս կա։