2022թ. հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը:
«Պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե կենդանական ու բուսական աշխարհին, թե մարդու առողջությանը:
Ամանորից հետո Հայաստանը կարգելի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիկենային տոպրակների վաճառքը»,- ասված է հայտարարության մեջ:
Օրենսդրական փոփոխություններն արված են, տնտեսվարողների հետ աշխատանք տարվում է, և պետք է ամեն ինչ անել 2022 թվականի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կարգով կատարելու համար: