«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» (Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community) ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։ Ծրագիրը ներառում է 90 շենք: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
«Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության (European Union in Armenia) և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին: Նշվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է հաղորդագրության մեջ: