Մայրաքաղաքում և հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։