Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սուրբ Կուտբերտի եկեղեցում Ալեքսանդր Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա:
Ըստ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ համերգին կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ, «Կլինգեն» երգչախումբը և կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ):
Համերգը կազմակերպվել է Klingen Culture Association- ի և «Կլինգեն» երգչախմբի կողմից՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: