Մայրաքաղաքում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»:
Մարզերում հոկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ին և 18-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: