ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով, ոստիկանության բարձրագույն սպայական կազմում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին գրել է Shamshyan.com-ը:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Սարիբեկ Ռոստոմյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Սերգեյ Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Զորիկ Ավդիշոևը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: