Երևանում հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ:
Մարզերում հոկտեմբերի 21-ին և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։