Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ տաճարը Երևանում նախատեսվում է կառուցել առաջին Ուղղափառ եկեղեցու տեղում: Այս մասին Ria.ru-ին պատմել է Երևանի և Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Լեոնիդը:
«Հայաստանում ուղղափառների միավորման կենտրոններից մեկը կդառնա առաջնորդանիստ համալիր, որի շինարարությունը նախատեսվում է Երևանում։ Հատկանշական է, որ Երևանի առաջին Ուղղափառ եկեղեցին, որը օծվել է Սուրբ Աստվածածնի պատվին, ժամանակին եղել է նույն տեղում, որտեղ այժմ նախատեսվում է համալիրի կառուցումը: Ցավոք, մինչ մեր օրերը տաճարը չի պահպանվել, ինչպես շատ քրիստոնեական սրբավայրեր»,- ասել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ համալիրի կառուցման ժամկետների մասին, այնուամենայնիվ, վաղաժամ է խոսել։ Հայաստանում գործում է Ռուս Ուղղափառ եկեղեցու ութ ճյուղ, որոնցից երկուսը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում։
«ՀՀ-ում ռուս Ուղղափառ եկեղեցուն լիարժեք կարգավիճակ ստանալու գործընթացի ավարտը առաջնահերթ խնդիր է։ Դա թույլ կտա ակտիվորեն զարգանալ, շփվել հոտի, դիվանագիտական գերատեսչությունների և ներկայացուցչությունների, ինչպես նաև Հայաստանում ռուսական կազմակերպությունների և ընկերությունների հետ»,- նշել է արքեպիսկոպոս Լեոնիդը:
Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի հայերի միության Սուրբ Սինոդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում ստեղծել հայ-ռուսական մշակութային կենտրոն: Երևանի Հայոց թեմի առաջնորդ էր ընտրվել արքեպիսկոպոս Լեոնիդը։