Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին փոխանցեցին կառավարության լրատվության վարչությունից։
Կառավարությունից տեղեկացրին, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:
Նշենք, որ Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը հայտնել էին, որ նա մահացել է։ Նրանք նաև հայտնել էին, որ Վանո Սիրադեղյանի դին կտեղափոխվի Հայաստան։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման հիմնադիր և ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ՀՀՇ վարչության նախագահ:
Վանո Սիրադեղյանը մեղադրվում էր մի շարք ծանր հոդվածներով։ Նա հեռացել էր երկրից, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։