Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 21-25-ը Սյունիքում և Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով: