Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը վարորդներին կոչ է անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։
Մայրաքաղաքում այսօր գիշերը սպասվում են տեղումներ, իսկ ցերեկը, նաև 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Հոկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև: