Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդանավ շահագործողի վկայական է տրամադրել Flyone Armenia ավիաընկերությանը:Այն դարձել է ազգային օպերատոր և շուտով կսկսի առաջին թռիչքները:
Շուտով ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան մատչելի գներով մեկնել եվրոպական և ասիական երկրներ:
Ընկերությունը Airbus A320 ինքնաթիռներով թռիչքներ կիրականացնի Երևանից Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիս, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ:
Ընկերությունն ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում, նախատեսում է ստեղծել ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ՝ միջինից բարձր աշխատավարձով: