Հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանից։
Համայնքապետարանն ապատեղեկատվություն է համարում վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերն այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել կենդանիներին։
Համայնքապետարանից հորդորում են չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել պաշտոնական հաղորդագրություններին։