Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի և 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։