Մայրաքաղաքում նոյեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։
Մարզերում 6-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-7-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` անձրև: