Անհետ կորած զինծառայողների հարազատները ճանապարհ են փակել՝ այսպիսով հայտնելով իրենց դժգոհությունը անհետ կորածներին վերադարձնելու՝ կառավարության աշխատանքների հանդեպ: Նրանք պատերազմից մեկ տարի ու մեկ ամիս անց դեռ տեղեկություն չունեն իրենց որդիներից: Կառավարական վերնախավի հետ հանդիպումները ոչ մի դրական ազդեցություն չեն ունենում գործի վրա:
Armenia Today-ի թղթակցի հարցին, թե Քննչական կոմիտեի նախագահի հետ ի՞նչ են քննարկել զինծառայողների հարազատները՝ ցուցարարը պատասխանեց, որ այդ հանդիպումից ամեն ինչ չէ, որ կարող է հանրայնացնել: Միայն տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեում խումբ է ձևավորվելու, որը կզբաղվի այդ հարցով հարուցված քրեական գործերով, ՔԿ նախագահը նոր է նշանակվել, գործընթացին նոր է ներգրավվում:
Մանրամասները՝ տեսանյութում: