Գյումրիի ռուսական ռազմաբազայում նոյեմբերի 4-ին նշվող Ժողովրդական միասնության օրվա առթիվ 100 մետր երկարությամբ ռուսական դրոշ է ծավալվել: Այս մասին ասված Է Գյումրիի ռուսական տան էջում զետեղված հաղորդագրության մեջ։
«Գյումրիում տեղակայված 102 – րդ ռուսական ռազմակայանում Ժողովրդական միասնության օրվա առթիվ ծավալել են ՌԴ 100 մետր երկարությամբ պետական դրոշը։ «Գյումրիում ռուսական տան» աջակցությամբ «Մենք միասնական ենք» նախագծին միացել են նաեւ Հայաստանում «Յունարմիա» հասարակական շարժման ներկայացուցիչները», – ասված Է հաղորդագրության մեջ: