Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և փորձագետ Աննա Յարմալոյանը հանդիպում ունեցան 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները։ Այս հարցերի կարգավորման նպատակով պատգամավորները խոստացան առաջիկայում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։