Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 11-ին սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, նոյեմբերի 12-ի և 13-ի գիշերը` 5-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` ձնախառն անձրև: