Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Նոյեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, նոյեմբերի 12-ի և 13-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը` թույլ տեղումներ: