Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 13-15-ը, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի գիշերը կնվազի ևս 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: