Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, նոյեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով։