Նոյեմբերի 16-ին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 25 տարեկան։ Ծննդյան առթիվ այսօր Գրողների միությունում ընթերցողներին ներկայացվեց նրա մասին պատմող հուշագիրք։
Գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը հուշագրքում ներկայացրել է Ռոբերտ Աբաջյանի ապրած կյանքն ու Ապրիլյան պատերազմում մղած հերոսական պայքարը։
Արցախի հերոսի մասին պատմող գրքի շնորհանդեսին ներկա էին նրա ընտանիքը անդամները, ծառայակից ընկերների հարազատները։
Ռոբերտ Աբաջյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։