Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ից՝ գիշերը ժամը 12-ից սկսած, Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։
Ադրբեջանն արդեն իսկ Կապան-Ճակատեն հատվածում սկսել է մաքսակետի շինարարական աշխատանքներ իրականացնել։ Գորիս-Կապան ճանապարհը քաղաքացիների համար փակ է, գործում է այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհը։
Armenia Today-ի նկարահանող խումբն եղել է Կապան համայնքում և ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել բնակիչների հետ։