Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում: Եղբայրը` Գագիկ Մելքոնյանը, զոհվել է քառօրյա պատերազմում:
Ալիսան 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է, 3 ամիս չի կարողացել քայլել, սակայն բուժում ստանալուց հետո կրկին վերադարձել է մարտական հերթապահության: Չհանձնվող և անկոտրում հայուհի»։
«Զոհվածի քույրիկ եմ, շարունակում եմ եղբորս գործը։ Հպարտանում եմ իմ հրամանատարով և անձնակազմով։ Տրամադրված ենք մարտական»,-նշել է տիկին Ալիսան։