Երևանում այսօր, նոյեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մարզերում այսօր, նորեմբերի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։