Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 24-ի գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ին` ուշ երեկոյան, 25-ին և 26-ին սպասվում է անձրև: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 24-ի գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ին` ուշ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, նոյեմբերի 25-ին և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: