Ազատագրական շարժումն այսօր հերթական խաղաղ ակցիան է իրականացրել՝ կարճ ժամանակով փակելով Երևանի կենտրոնական փողոցներից մեկը: Շարժման մասնակիցներից «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը քաղաքացիներին կոչ էր անում միանալ իրենց պայքարին։
Ոստիկանները, սակայն, բերման են ենթարկել Արա Զոհրաբյանին:
Հավելենք, որ արդեն մի քանի օր է՝ շարժումը մայրաքաղաքում իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ է անցկացնում։
Նրանց նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թույլ չեն տալու միջանցք տրամադրել թշնամուն, ինչպես նաև պահանջում են, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Տեղեկացնենք, որ շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։