«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում Հայկակ Արշամյանին հաստատել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Հիմնադրամի մամուլի ծառայությունից այտնում են, որ Արամյանն այդ պաշտոնում նշանակվել է 3 տարի ժամկետով: Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի ֆինանսական և պլանային հաշվետվությունը, նրա 2021 թվականի բյուջեն: Քննարկվել են նաև հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ Հայկակ Արշամյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հոկտեմբերից: