Մայրաքաղաքում այսօրվանից մինչև դեկտեմբերի 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերի զգալի մասում այսօր գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 2-ին և 3-ին` հատկապես գիշերային ժամերին, ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով։