Պատերազմի արդյունքով մենք փորձաքննել ենք 1962 անձի, որոնցից 1468-ն են ճանաչվել որպես հաշմանդամություն ունեցող անձինք։ Այդ թվի մեջ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք 113 հոգի են, երկրորդ խմբում՝ 394 անձ, երրորդ խմբում՝ 981։ Այս մասին «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
«Գործող կարգավորումներով մենք վերափորձաքննելու ենք այդ անձանց, և այս թիվը նվազելու միտում ունի, հատկապես՝ երրորդ խմբի դեպքում։ Դա կլինի ի շահ քաղաքացու կենսագործունեության, առողջական վիճակի բարելավման, հետևաբար՝ վերափորձաքննության արդյունքում կհասկականք շատերի դեպքում սահմանվելո՞ւ է երրորդ խումբը, թե՝ ոչ։