Oրեր առաջ գողություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն, և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով 72 ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել ու քիչ առաջ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը ժամանել է դեպքի վայր: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր։ Այն պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանից Հայաստան եկած ու Արցախի պաշտպանության բանակում ծառայության մեկնած 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:
Ծնողները վերանորոգում էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում: Հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վաս: