Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը Երևանում կազմակերպել է գիտագործնական կոնֆերանս «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով, որը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:
Քննարկումներից բացի, նախատեսվում են երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջազգային վարժանքներ:
Կոնֆերանսում ելույթ ունեցավ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նշելով, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը երևան բերեց բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ:
Ըստ նախարարի՝ մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ: