Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Ռազմագերիների հարազատների զայրույթն առաջացրել է նախօրեին սոցցանցերում հայտնված գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ Ալեն Սիմոնյանն ասում է, որ իրենց դիրքերը լքած զինծառայողները, որոնք գերության մեջ են հայտնվել, իրականում դասալիքներ են: Ավելի ուշ նա տեսանյութի մասին պարզաբանում տվեց՝ հայտնելով, որ տեսանյութը մոնտաժված է։
Նախորդ երեկո գերիների և անհետ կորածների հարազատները մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ տանող որոշ փողոցներ։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԺ խոսնակի հետ: