Այս տարվա hունվարին ՊՆ տարբեր ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ անհետ կորած զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և ՊՆ ԶԱՍՊ և ՎՀԳՎ ներկայացված անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ.Ա.-ի տվյալները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին հայտնել է ՊՆ-ն։
«Առանց բավարար հիմքերի Ռ.Ա.-ի ընտանիքի անդամներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մինչ օրս փոխանցվել է 2 700 000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /«Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»/ 07.12.2021թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ: