«Վարչապետից ունենք հանձնարարական Սյունիքում նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Առաջիկայում դուք կտեսնեք, որ և՛ ռազմավարական, և՛ այլընտրանքային դաշտամիջյան ճանապարհներ կնախագծենք և կիրագործենք»։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Տաթև-Աղվանի ճանապարհի վրա մի քանի հատվածներում որոշակի խնդիրներ են հայտնաբերվել, որոշ հատվածներ վնասված են։ Լրատվամիջոցներով տարածվում է։ Ուզում եմ հիշեցնել, որ ճանապարհը երեք հատվածից է բաղկացած, երեք շինարարներ են իրականացրել աշխատանքները․ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, բայց իրականացվել է երկու շերտը։ Մենք գիտակցաբար դա թողել ենք հաջորդ տարվան։
Ինչ վերաբերում է այժմ տեղի ունեցող շինաշխատանքներին, կուզեի կարևորել Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումը, որը կհեշտացնի բեռնատարների ընթացքը։ 19․9 կմ ճանապարհահատվածի 9․9 կմ ճանապարհի վրա աշխատանքները հիմա բավական արագ են ընթանում։ Մեր նպատակն է ապրիլին սկսել ամբողջական ասֆալտապատումը։ Նույնը կարող եմ ասել և՛ Տանձավեր-Շուռնուխ, և՛ Բարձրավանի ուղղությամբ, և՛ Որոտան-Խոտ ուղղությամբ»,- մանրամասնեց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։