Այսօր կայացել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Վերջինս հայտնեց, որ հանդիպումը կայացել է ԱԺ նախագահի նախաձեռնությամբ։ «Ներկա են գտնվել 10 զինծառայողների հարազատներ։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մանրամասները չհրապարակելու վերաբերյալ»,-նշեց Խաչատրյանը։