Մայրաքաղաք Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում դեկտեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր սպասվում է անձրև: